«Արագածում արդեն ձմեռ է». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվել

Սուրենյանի էջի հետևորդներից շատերը նշում են, որ իրենց բնակավայրերում էլ է նույն եղանակը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի որոշ մարզերում եղանակը կտրուկ ցրտել է, անգամ ձյուն է գալիս։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։

«Արագածում արդեն խորը ձմեռ է»,– տեսանյութին կից գրել է Սուրենյանը։

Սուրենյանի էջի հետևորդներն իրենց հերթին տեսանյութեր են հրապարակել մեկնաբանությունների բաժնում` նշելով, որ իրենց մոտ էլ է նույն եղանակը։

«Մեղրու լեռներում էլ է ձմեռ»,–գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ Սուրենյանը տեսանյութ էր հրապարակել Արթիկից, որտեղ առատ կարկուտ է տեղացել։

Leave a comment