Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում խուզարկություններ են իրականացվել։
Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունները։
«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին կոմիտեից։