Ինչ հետևանքներ կառաջացնի ՀՀ–ի համար ԵԱՏՄ անդամակցության կասեցումը. 4 երկրների զեկույցը

https://arm.sputniknews.ru/20261020/inch-hetevanqner-karajacni-hhi-hamar-eatm-andamakcutjan-kasecumy-4-erkrneri-zekujcy-108335041.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/1a/84363183_259:142:1207:853_1920x0_80_0_0_daf6506bd57fa585298a66d502425a15.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, գազ, եվրամիություն

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, գազ, եվրամիություն

Բաժանորդագրվել

Զեկույցը կփոխանցվի անդամ երկրների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Վլադիմիր Պուտինին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը կհանգեցնեն երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը և տարբեր իրավական ռեժիմների միջև կոնֆլիկտի առաջացմանը: Այդ մասին ասված է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցում:

Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության:

«Միության անդամակցության պահպանմամբ մեկ այլ ինտեգրացիոն միավորմանը միանալը, ինչպես նաև արդեն իսկ ստանձնած վերազգային պարտավորություններից տարբերվող իրավական ռեժիմի ներդրումը, անխուսափելիորեն հանգեցնում են անլուծելի իրավական հակասությունների և հնարավոր չեն ինչպես իրավական, այնպես էլ գործնական տեսանկյունից», – ասված է զեկույցում:

Զեկույցում ներառված են Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԵՄ իրավական համակարգերի համատեղելիության վերլուծությունը։ Փաստաթղթում ներկայացվում են այն իրավական մեխանիզմները, որոնք պետք է կանխեն ԵՄ-ին միանալու որոշմամբ պայմանավորված ռիսկերը, և գնահատվում են ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքները։

Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ տարեկան 389 մլն դոլարից հասնելով 657,5 մլն դոլարի։ Հստակեցվում է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի կողմից գազի ներկրման սցենարային գնահատականը բխում է 1000 խմ դիմաց 300 դոլար գնից՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանմամբ:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի նաև`

երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման,
էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցման` ներառյալ գազի ընդհանուր շուկայի գործունեությանը Երևանի մասնակցության դադարեցումը,
պարտադիր մաքսային հայտարարագրման և հսկողության վերականգնման,
ավելի քան երկու անգամ կկրճատի ԵԱՏՄ երկրներից կատարվող դրամական փոխանցումները,
15,6%-ով կնվազեցնի երկրի ՀՆԱ-ն,
կխստացնի աշխատանքային միգրացիայի պայմանները,
կվտանգի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկայի ձևավորումն ու գործունեությունը,
կչեղարկի ազատ առևտրի ռեժիմը ԵԱՏՄ գործընկեր երկրների՝ Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրավունք ունեն դիտարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավորությունը, մինչև երկրում հանրաքվե անցկացվի այս կազմակերպությանն անդամակցությունը պահպանելու կամ Եվրամիությանը միանալու վերաբերյալ։

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջների կատարումը Հայաստանի կողմից նշանակում է Եվրասիական տնտեսական միության առջև ստանձնած պարտավորությունների խախտում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի այս զեկույցը կփոխանցվի անդամ երկրների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Վլադիմիր Պուտինին։

Leave a comment