Փարիզում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և խանութների ջարդարարության ընթացքում թալանված շքեղության (լյուքս) դասի բրենդների՝ Hermès-ի, Louis Vuitton-ի և Celine-ի պայուսակները հայտնվել են Vinted հանրահայտ վերավաճառքի (resale) օնլայն հարթակում։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ հարթակում կտրուկ ավելացել են անհայտ ծագման ու կասկածելի հայտարարությունները։
Ինչու է դա կարևոր. Ֆրանսիայի թվային հարցերով նախարար Անն Լը Հենանֆը պաշտոնապես պահանջել է անհապաղ հեռացնել գողացված ապրանքների վաճառքի բոլոր հայտարարությունները։ Միջադեպն ընդգծում է, թե ինչպես են անկարգություններն ու թալանն արագորեն տեղափոխվում թվային ստվերային տնտեսություն՝ վտանգելով անտեղյակ սպառողներին:
Իրավիճակի զարգացումն ու փորձագիտական զգուշացումները.
-
Իշխանությունների և հարթակի արձագանքը. Ֆրանսիական իշխանությունների պահանջից հետո Vinted-ը հայտարարել է, որ արդեն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել՝ կասկածելի հայտարարությունները ջնջելու և ապօրինի վաճառքով զբաղվող օգտահաշիվներն արգելափակելու ուղղությամբ։
-
Ռիսկերը գնորդների համար. Ապրանքների վերավաճառքի փորձագետ Գրեհեմ Վեթզբարգերը զգուշացրել է, որ անկարգություններից հետո օնլայն հարթակներից գնումներ կատարած քաղաքացիները կարող են անգիտակցաբար ձեռք բերած լինել գողացված գույք:
-
Խորհուրդ սպառողներին. Փորձագետները գնորդներին հորդորում են առավելագույն զգոնություն ցուցաբերել, պահանջել ապրանքի ծագման պաշտոնական փաստաթղթեր, անդորրագրեր կամ սերիական համարներ: