Փաշինյան․ Ովքեր ասում են՝ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,– գրել է նա։ NEWS.am

Leave a comment