ՌԴ ԶՈւ–ն խոցել է Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված տրանսպորտալոգիստիկ կենտրոնները. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20261020/rd-zun-khvocel-e-ukrainaji-zinvats-uzheri-het-kapvats-transpvortalvogistik-kentrvonnery-pn-108322282.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_65f70717b000e121a4a4e0a7be990156.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հատուկ ռազմական գործողություն

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Խմելնիցկիում հարված է հասցվել ռազմական և երկակի նշանակության բեռների պահեստավորման համար օգտագործվող «Գրանդ իմպորտ» լոգիստիկ կենտրոնին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Վոլինի մարզում գտնվող տրանսպորտալոգիստիկ կենտրոնին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Վոլինի մարզում հարված է հասցվել Կովել բնակավայրում գտնվող տրանսպորտալոգիստիկ կենտրոնին («Վինդոր Տրանս Սերվիս» ՍՊԸ), որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի բեռների և գույքի պահեստավորման և բաշխման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվել է նաև, որ Խմելնիցկիում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական և երկակի նշանակության բեռների պահեստավորման համար օգտագործվող «Գրանդ իմպորտ» լոգիստիկ կենտրոնին։

Ռենի նավահանգստում հարված է հասցվել ռազմական և երկակի նշանակության գույք տեղափոխող երեք չորաբեռնանավերի։ Բացի այդ, Օդեսայի նավահանգիստ ծովային անցման հատվածում խոցվել է Ուկրաինա ռազմական բեռներ տեղափախող չորաբեռնանավը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment