Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Արաքսյա Սվաջյանին հաստատել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։
Բուհի ղեկավարի հաստիքը թափուր էր դարձել 2025-ի հոկտեմբերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը։
Նախկին ռեկտորը օգոստոսին վիճարկել էր բուհի հոգաբարձուների խորհրդի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը։