Ես միևնույն է՝ աջակցելու էի Բիբիին․ Թրամփը՝ Իսրայելի ընտրությունների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ակնարկելով, որ հնարավոր է չհամագործակցի Իսրայելի մեկ այլ ղեկավարի հետ։

«Ես միևնույն է՝ աջակցելու էի Բիբիին։ Պարզապես չէի ցանկանում դա անել չափազանց վաղ»,- ասել է Թրամփը Axios լրատվամիջոցին։

Նա նաև ընդգծել է Նեթանյահուի հետ իր լավ հարաբերությունները՝ նշելով, որ դրանք կշարունակվեն, եթե վարչապետը վերընտրվի։

Leave a comment