Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ակնարկելով, որ հնարավոր է չհամագործակցի Իսրայելի մեկ այլ ղեկավարի հետ։
«Ես միևնույն է՝ աջակցելու էի Բիբիին։ Պարզապես չէի ցանկանում դա անել չափազանց վաղ»,- ասել է Թրամփը Axios լրատվամիջոցին։
Նա նաև ընդգծել է Նեթանյահուի հետ իր լավ հարաբերությունները՝ նշելով, որ դրանք կշարունակվեն, եթե վարչապետը վերընտրվի։