Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի կանանց հավաքականի կազմում չեմպիոնի կոչմանն արժանացել է 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը` երկամարտի 249 կգ արդյունքով:
Պողոսյանը պոկում վարժության արդյունքներով գլխավերևում պահել է 109 կգ կշռող ծանրաձողն ու դարձել վարժության արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում Պողոսյանը 140 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: