Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:
Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ բարձրացնել 112 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում Պողոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, այնուհետ 135 կգ ու երրորդ մոտեցմամբ` 140 կգ:
Այս վարժությունում Պողոսյանը ոսկե մեդալակիր է:
Երկամարտի 249 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
Էմմա Պողոսյանի պարգևատրությանը մասնակցեց նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: