Կոպիրկին․ ՌԴ–ՀՀ հարաբերությունները նոր բալանսի որոնման փուլում են (PAN.am)

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հայտնվել են նոր հավասարակշռություն գտնելու փուլում են, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այժմ մի փուլում են, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր բալանսի որոնում։ Բայց անկախ քաղաքական իրավիճակից, ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակները, մարշալ Բաղրամյանի կերպարը մեր ժողովուրդների համար մնում են հզոր միավորող գործոններ: Հենց միասնության շնորհիվ ենք մենք հաղթել ամենածանր պատերազմում, որոնց վրա պետք է հենվել մերօրյա մարտահրավերներին դիմակայելիս», – ասել է Կոպիրկինը, հայտնում է Ռուսաստանի դեսպանությունը։

Հոբելյանական միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը, Երևանի Ռուսական տան և Մոսկվայի տան ղեկավար կազմի անդամները, ինչպես նաև հասարակական կառույցների ու հայրենակիցների կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայ-ռուսական հարաբերությունները գնահատել է որպես եղբայրական: Նա այդ մասին ասել է COP17-ի շրջանակում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները՝ կառուցողական, խնդիրները՝ լուծելի»,- ասել է նա:

Leave a comment