Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20261017/ruben-rubinjann-yntaniqi-het-teghapvokhvel-e-karavarakan-arandznatun-hraparak-108233510.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1212/50/12125050_262:0:1702:1080_1920x0_80_0_0_789952aa38fb5efda3d6275aa49861b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուբեն ռուբինյան, ալեն սիմոնյան, առանձնատուն

հայաստան, ռուբեն ռուբինյան, ալեն սիմոնյան, առանձնատուն

Բաժանորդագրվել

Թերթը գրում է, որ կառավարական առանձնատներում բնակվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, և սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնդի կառավարական առանձնատուն։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը

«Մինչ այդ նա բնակվում էր Երևանի Աճառյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Դավիթ Օհանջանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։

Թերթը նշում է, որ կառավարական առանձնատանը վերջին տարիներին ընդամենը 4 անձ է բնակվել` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը և Ալեն Սիմոնյանը:

«Այժմ Սիմոնյանին փոխարինել է Ռուբինյանը` չնայած օրենքը թույլատրում է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին բնակություն հաստատել կառավարական առանձնատների տարածքում: Սիմոնյանն օգոստոսին է լքել առանձնատունը, իսկ Ռուբինյանը սեպտեմբերին է տեղափոխվել կառավարական կեցավայր»,– գրում է պարբերականը:

Թերթն ընդգծում է` այստեղ բնակվում են բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, և սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար: Նա կարող է հրավիրել նաև այլ անձանց, ում համար օրենքը նման արտոնություն չի նախատեսում:

«Դա նշանակում է, որ վարչապետը կարևորում է տվյալ անձնավորությանը և աշխատանքից դուրս շփումներ էլ է ունենում նրանց հետ»,– եզրափակում է «Հրապարակը»։

Հիշեցնենք` Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքն ավելացել է. 2025 թվականին այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։

Leave a comment