Ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեից Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ:

Իրավապահ կառույցից փոխանցեցին, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Leave a comment