Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն կոմիտեից Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ:
Իրավապահ կառույցից փոխանցեցին, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: