Ռուսաստանում սկսվել է միգրանտների որս․ նրանց բռնում և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են բաժանում։ Այս մասին հայտնում է Nexta Live տելեգրամյան ալիքը։
Սանկտ Պետերբուրգում ուժայինները շրջափակել են Սեննոյի շուկայի տարածքը։ Ստուգումներ են իրականացվել նաև հարակից խանութներում, սրճարաններում և հանրակացարաններում։
Հատուկջոկատայիններն ու ոստիկանները ստուգել են օտարերկրացիների փաստաթղթերը, իսկ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանցից պարզել են՝ արդյոք նրանք հաշվառված են զինկոմիսարիատում։
Բազմաթիվ տղամարդկանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել։