ՌԴ-ում օտարերկրացիներին բռնում և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են բաժանում․ տեսանյութ

Ռուսաստանում սկսվել է միգրանտների որս․ նրանց բռնում և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են բաժանում։ Այս մասին հայտնում է Nexta Live տելեգրամյան ալիքը։

Սանկտ Պետերբուրգում  ուժայինները շրջափակել են Սեննոյի շուկայի տարածքը։ Ստուգումներ են իրականացվել նաև հարակից խանութներում, սրճարաններում և հանրակացարաններում։

Հատուկջոկատայիններն ու ոստիկանները ստուգել են օտարերկրացիների փաստաթղթերը, իսկ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանցից պարզել են՝ արդյոք նրանք հաշվառված են զինկոմիսարիատում։

Բազմաթիվ տղամարդկանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել։ 

Leave a comment