Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև դիտորդական առաքելությունների իրականացման մեխանիզմներին և դրանց հետագա զարգացման հեռանկարներին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև խորհրդարանական երկխոսության միջոցով համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: