«Թուրքական ավիաուղիների» չվերթներն ու հարաբերությունների կարգավորումը․ ի՞նչ է ասել թուրք նախարարը լրագրողներին

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին ճեպազրույցում լրագրողներին ասաց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակվում են կարգավորման ուղղությամբ։ «Գործընթացը սկսվել էր 2022 թ. հունվարից, իսկ 2026 թ. մարտից այն նոր թափ է ստացել «Թուրքական ավիաուղիների» չվերթների շնորհիվ»,- ասաց Յումաքլին։

Նրա ձևակերպմամբ, Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահի հանդիպումները շարունակվում են, որպեսզի կարգավորումը բարձրացվի էլ ավելի բարձր մակարդակի։ Նա նաև հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովել, ինչը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար։

Թուրք նախարարը ասաց, որ անչափ կարևորում է COP-17-ում հնչած ուղերձները՝ հույս հայտնելով, որ երկրների առաջնորդները ականջալուր կլինեն դրանց։ Հիշեցրեց, որ առաջիկայում Անթալիայում ևս նմանօրինակ միջոցառում կկայանա, որտեղից նույնպես կարևոր ուղերձներ կհղվեն ամբողջ աշխարհին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Իբրահիմ Յումաքլիի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment