«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր
Շարունակվում են քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված այլ իրերի փոխանցման ակտիվ փորձերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Մասնավորապես հոկտեմբերի 14-ից 15-ը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ԱԹՍ-ների միջոցով արգելված իրեր փոխանցելու 3 փորձ։
Հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկները կահավորված են թույլ տեսանելի արգելքներով, որոնք դժվարացնում են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, բոլոր փորձերը կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։
Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են 10 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և բջջային հեռախոսի պարագաներ։
Նույն ժամանակահատվածում հիմնարկի երկու տեղամասերի միջև գտնվող փշալարի վրայից քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են նաև փաթեթ, որում առկա է եղել 1,4 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող բուսական զանգված։
Բոլոր դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։