Վարչապետի նոր թեկնածու, «Մարտի 1-ի» նոր մեղադրանք, ԱՄՆ-ից նոր հյուր․ շաբաթվա ամփոփում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:
1.ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցել է Հայաստան և Ադրբեջան: Փաշինյանի հետ քննարկվել է 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքից մինչև միջուկային ոլորտի համագործակցության հարցեր, նա աջակցություն է հայտնել իշխանություններին առաջիկա ընտրություններում: Ադրբեջանի նախագահ Ալիևը էլ ստորագրել ռազմավարական համագործակցության կանոնադրություն, բարձրացրել այնտեղ պահվող հայ գերիների հարցը:
2. «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
3. Դատարանը որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանք.
4. Վաղարշապատում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի աջակիցները մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին, 6 անձ ձերբակալվել է:
5. «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն է, սակայն, նա երկքաղաքացի է, և ՀՀ գործող օրենքներով՝ չի կարող ո՛չ վարչապետի, ոչ էլ պատգամավորի թեկնածու լինել:
6.ԱԺ-ի ընդունած օրենքով բանակից խուսափած 27-ից 37 տարեկան հայաստանցիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից՝ պետությունը կառաջարկի մի քանի տարբերակ՝ ծառայությունից մինչև գումարի վճարում:
7. «Մենք, անկասկած, պատրաստ ենք ընտրությունների: Ես ասել եմ, որ դրանց հասնելը շատ պարզ է՝ հաստատել հրադադար, և կլինեն ընտրություններ», – հայտարարել է Զելինսկին ՝ խոսելով նախագահական նոր ընտրությունների մասին: Միայն մեկ գիշերում ռուսական զինուժը 200-ից ավելի անօդաչուներով և 25 հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային: