Սիմոնյանն Ալիևին ասել է, որ նրա հայտարարությունները ՀՀ-ում զգայուն են ընդունվում

https://arm.sputniknews.ru/20261016/simvonjann-alievin-asel-e-vor-nra-hajtararutjunnery-hh-um-zgajun-en-yndunvum-108186763.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106724943_177:0:1600:1067_1920x0_80_0_0_1c666c9ce8fc21a83c66ca82a95e43e2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեն սիմոնյան, իլհամ ալիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , հայաստան

ալեն սիմոնյան, իլհամ ալիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , հայաստան

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԽ քարտուղարը որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իր զրույցից։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն առիթ է ունեցել խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ասել, որ նրա հայտարարությունները մեր երկրում չափազանց զգայուն են ընդունվում։

Այս մասին Սիմոնյանն ասաց «Մերիդիան» էքսպո կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես հնարավորություն եմ ունեցել նախագահ Ալիևին դա ասել, ասել եմ. «Դուք պետք է իմանաք, որ Ձեր հայտարարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում։ Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Ալիևն իրեն լսել է ու ասել է՝ «Լավ, բարի»։

Իսկ այն, որ Ադրբեջանը Երևանում անցկացվող COP17-ին չի մասնակցում, ԱԽ քարտուղար Սիմոնյանը խնդիր չի համարում։

«Դա իրենց որոշումն է։ Դա չի կարելի դա պրոյեկտել հարաբերությունների մասով, այդտեղ որևէ լարվածություն չկա ու չի ակնկալվում»,- նշեց Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ ինչպես մեր հասարակության ներսում խնդիրներ ունենք բացատրելու տարբեր հարցեր, նույնն էլ Ադրբեջանում է։

Նշենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) (նախապատրաստական միջոցառումները և «կանաչ գոտին» կմեկնարկեն հոկտեմբերի 18-ին): Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։

Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Leave a comment