https://arm.sputniknews.ru/20261015/amnn-irani-het-kapvats-nvor-patzhamijvocner-e-sahmanel-108174860.html
ԱՄՆ–ն Իրանի հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ–ն Իրանի հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդն օգոստոսի վերջին հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ ծավալի մեկուսացում: 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T21:48+0400
2026-10-15T21:48+0400
2026-10-15T21:49+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատժամիջոցներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/1d/34812501_0:39:1600:940_1920x0_80_0_0_91a7a566c012c3825551c215efc68a3e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը` դրանում ներառելով ևս 16 անձ և 11 ընկերություն:Նոր սահմանափակումների տակ են հայտնվել նաև 11 իրավաբանական անձինք: Այդ ընկերությունները գրանցված են Իրանում, Իրաքում, Չինաստանում և Կուբայում:Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ մասշտաբի մեկուսացում: Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել էր, որ «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակում Վաշինգտոնն արգելափակելու է Իրանի իշխանությունների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման ցանկացած աղբյուր:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/1d/34812501_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a03c33acbd74bd5e44c724b0e830c99e.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ
ԱՄՆ առաջնորդն օգոստոսի վերջին հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ ծավալի մեկուսացում:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը` դրանում ներառելով ևս 16 անձ և 11 ընկերություն:
Նոր սահմանափակումների տակ են հայտնվել նաև 11 իրավաբանական անձինք: Այդ ընկերությունները գրանցված են Իրանում, Իրաքում, Չինաստանում և Կուբայում:
Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ մասշտաբի մեկուսացում: Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել էր, որ «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակում Վաշինգտոնն արգելափակելու է Իրանի իշխանությունների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման ցանկացած աղբյուր:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն: