Երևանում 6 տարեկան երեխայի մահվան դեպքով քրգործ է հարուցվել, վարորդը ձերբակալվել է

https://arm.sputniknews.ru/20261015/erevanum-6-tarekan-erekhaji-mahvan-depqvov-qrgvorts-e-harucvel-varvordy-dzerbakalvel-e-108156907.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b835f24dacdb435555f64c3f910834c9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, երեխա, մահ, քրեական գործ, ձերբակալություն

հայաստան, երևան, երեխա, մահ, քրեական գործ, ձերբակալություն

Բաժանորդագրվել

«Lexus»-ի վարորդը տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Մոլդովական փողոցում 6 տարեկան երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Մոլդովական փողոցում ինքնագլորի և ավտոմեքենայի բախման հետևանքով 6 տարեկան տղա է մահացել. «Lexus»-ի վարորդը տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

1 անձ ձերբակալվել է»,– տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Leave a comment