Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը վերահաստատել են միջազգային ասպարեզում փոխադարձ գործողությունների համակարգման կարևորությունը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովի շրջանակներում։
«Վերահաստատվել է միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման կարևորությունը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի արդարացի կարգավորմանը նպաստելու հարցում», — նշվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։