Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, պայթյուն է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։19-ին։

Leave a comment