Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Փարիզը դրա համար միջոցներ չունի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը։
«Բյուջետային տեսանկյունից Ֆրանսիան այսօր գտնվում է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում»,-նշել է նա։
Ifop-Fiducial սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքների համաձայն՝ Լը Պենը նախագահական ընտրությունների առաջին փուլում կարող է ստանալ ձայների 35%-ը։
Սա Ելիսեյան պալատի համար պայքարող թեկնածուների շրջանում լավագույն ցուցանիշն է։