Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն

Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Փարիզը դրա համար միջոցներ չունի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը։

«Բյուջետային տեսանկյունից Ֆրանսիան այսօր գտնվում է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում»,-նշել է նա։

Ifop-Fiducial սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքների համաձայն՝ Լը Պենը նախագահական ընտրությունների առաջին փուլում կարող է ստանալ ձայների 35%-ը։

Սա Ելիսեյան պալատի համար պայքարող թեկնածուների շրջանում լավագույն ցուցանիշն է։

Leave a comment