Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի գավաթում (PAN.am)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։ Մրցումային վերջին օրը փայլուն արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հայտնում է Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիան:

Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242․4 միավոր և նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։

Leave a comment