Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։ Մրցումային վերջին օրը փայլուն արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հայտնում է Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիան:
Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242․4 միավոր և նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։