«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գործող տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են բեզոարյան այծերի ներկայությունը բնական միջավայրում։
Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:
«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։
Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- ասվում է գրառման մեջ: