Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկների կադրերում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գործող տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են բեզոարյան այծերի ներկայությունը բնական միջավայրում։

Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:

«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։

Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- ասվում է գրառման մեջ:

Leave a comment