ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան

Քաղաքականություն

14.10.2026 | 12:30

Հոկտեմբերի 15-ին Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։

ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս»:

Leave a comment