Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։

Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․

կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,

հիգիենայի միջոցներ,

հեծանիվ,

ծխախոտի փոխարինիչներ,

կենցաղային ապրանքներ,

լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,

դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,

կոշկեղեն, խաղալիքներ,

ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,

բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,

բնական մորթուց հագուստի առարկաներ, դրոշմավորում։

Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։

Leave a comment