Հայաստանի ծանրորդները Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկեցին պատանիների եւ Մ23 Եվրոպայի առաջնությունում։ Մրցումային առաջին օրը Մ23 տարիքային խմբում 60 կգ քաշային Սեյրան Խուդանյանը երկամարտի 256կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։ Նա փոքր բրոնզի արժանացավ նաեւ հրում վարժությունում ֆիքսելով 139 կգ։
Երիտասարդների պայքարին մասնակցեցին գյումրեցիներ, 65 կգ քաշայիններ Դավիթ Առաքելյանը եւ Արտուշ Գրիգորյանը։ Դավիթը պոկում վարժությունում ցույց տվեց 3-րդ արդյունքը՝ 127 կգ, իսկ երկամարտում 275 կգ-ով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում, իսկ Արտուշը երկամարտի 261 կիլոգրամ արդյունքով եզրափակեց լավագույն տասնյակը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: