ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման, տրանսպորտի, ավիացիայի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։
Դավիթ Խուդաթյանը վերահաստատել է Միացյալ Թագավորության հետ գործնական և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։
Կողմերն ընդգծել են Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների հաջող իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: