Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը:
Հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ընդունելության քննությունները կազմակերպվելու են հոկտեմբերի 22-26-ը։
Քննությունների օրերն ըստ առարկաների բաշխվել են հետևյալ կերպ․
Հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ռուսերեն»
Հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա»
Հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ»
Հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա»
Հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա»