Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել։
Ավելի վաղ «Փաստինֆո» հայտնել էր, որ ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։
Նշենք՝ արդեն շուրջ չորս ժամ է, ինչ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրությունը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է հոկտեմբերի 12-ին, վերջինս այդ պաշտոնում ընտրվել էր 2020թ․ -ին։ Մինչ այդ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն էր։