Հայտնի են 2026-ի հեռակա ընդունելության միասնական քննությունների օրերը (PAN.am)

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը:

Հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ընդունելության քննությունները կազմակերպվելու են հոկտեմբերի 22-26-ը։

Քննությունների օրերն ըստ առարկաների բաշխվել են հետևյալ կերպ․

Հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ռուսերեն»

Հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա»

Հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ»

Հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա»

Հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա»

Leave a comment