Ֆրանսիայում երեքշաբթի օրը աշակերտական բողոքի ակցիաների պատճառով փակվել է մոտ 200 ավագ դպրոց՝ լիցեյ. հայտնել է երկրի կրթության հարցերով նախարար Էդուար Ժեֆրեն։
Ավելի վաղ շարժման մասնակիցները կոչ էին արել չդադարեցնել բողոքի ակցիաները և միանալ հոկտեմբերի 13-ին նախատեսված զանգվածային ցույցին։
«Այսօր, հավանաբար, փակ է մոտ 200 ուսումնական հաստատություն»,- ասել է նախարարը France Inter ռադիոկայանի եթերում։
Նա նշել է, որ ցույցերի պատճառով ժամանակավորապես փակվող ավագ դպրոցների թիվն այժմ ավելի փոքր է նախորդ շաբաթների համեմատ։
Արդեն մի քանի շաբաթ է՝ Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացնում՝ կապված ծանրաբեռնված ուսումնական ծրագրերի, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների հետ։ Բողոքի որոշ ակցիաներ ուղեկցվել են անկարգություններով։
Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Ձերբակալվել է ավելի քան 6800 մարդ, որոնց մեծ մասն անչափահասներ են։