«Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ, ով ավարտում է ՍԴ նախագահի  պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին  գործունեության և բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ 

«Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ  Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, և Սահմանադրական դատարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Ես, պարզապես ամփոփելով Ձեր գործունեության շրջանը, ևս մեկ անգամ ուզում եմ գնահատանքի խոսք ասել, որովհետև երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում», -ասել է վարչապետը։

Արման Դիլանյանն անդրադարձել է 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը։ ՍԴ նախագահը  շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին, որոնց հետ կարողացել է հաղթահարել այդ բարդ ժամանակահատվածը՝ գտնվելով և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment