Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ

Հասարակություն

12.10.2026 | 20:16

Գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Արենի համայնքում 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված՝ 0.12 հա մակերեսով հողամասի աճուրդը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատախազությունը հայցադիմումը դատարան էր ներկայացրել 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել աճուրդը և կիրառել անվավերության հետևանքները։

Դատարանը հայցը բավարարել է 2026 թվականի հոկտեմբերի 8-ին։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ֆիզիկական անձը 385 հազար դրամ կփոխհատուցի Արենի համայնքին, քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է։

Leave a comment