Պեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք

https://arm.sputniknews.ru/20261012/peskvovy-meknabanel-e-trampi-hajtararutjunn-ajn-masin-vor-ukrainajin-nvor-arajnvord-e-petq-107966222.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով

ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց դա չի արել։ Նա կարծում է, որ Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ քաղաքական կամք չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է այն մասին, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։

ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց դա չի արել: Այդ պատճառով, ըստ նրա, Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում ։

«Թրամփը կարծում է, որ եկել է նոր նախագահի ժամանակը։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ պատասխանատու և շատ բարդ որոշումներ կայացնի այս պատերազմը կանգնեցնելու համար։ Կա՛մ Զելենսկին իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը, այդպիսի քաղաքական կամք է դրսևորում, կա՛մ չի անում։ Առայժմ նա դա չի անում», – ասել Է Պեսկովը։

Leave a comment