Փետրվար 13,2026 12:25
Իրավապահներն առգրավեցին «Իզմիրլյան» ԲԿ-ի՝ ֆինանսական գծով տնօրենի տեղակալի համակարգիչը: Ֆինանասական գծով տնօրենի տեղակալը խոստացավ լրագրողներին մեկնաբանել տեղի ունեցող զարգացումները: Համակարգիչն առգրավվելու մասին էլ ասաց. «Թող տանեն, ժողովուրդ ջան, ինչ է եղել, թող տանեն»:
Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում էին «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ խուզարկություններն իրականացվում են հարկերից խուսափելու ու փողերի լվացման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Արփնե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: