Փենսիլվանիայում կրակոցների հետևանքով 9 մարդ է մահացել

Բաժանորդագրվել

Զոհերի թվում երկու երեխա կա և հղի կին։

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում կրակոցների հետևանքով 9 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է CBS KBTX հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ հղում անելով ոստիկանությանը։

Նշվում է, որ կրակոցները հնչել են հոկտեմբերի 9-ին Էրի քաղաքի տներից մեկում։ Զոհերի թվում երկու երեխա կա և հղի կին։

Առաջին կրակոցներից հետո ոստիկանները տան մոտ հայտնաբերել են երկու վիրավոր կանանց։

Ենթադրյալ հանցագործը թաքնվել է տանը։ Երբ ուժայինները ներս են մտել, հայտնաբերել են մի քանի մարդու մարմին, այդ թվում՝ հանցագործի դիակը։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը կատարվածից հետո ինքնասպան է եղել։

Հարձակման պատճառն առայժմ հայտնի չէ։

Կրակոցներ Թաիլանդի դպրոցներից մեկում. զոհեր և վիրավորներ կան

Leave a comment