«Ռոսպոտրեբնադզոր»-ը լիակատար արգելք է սահմանել Ռուսաստան վրացական գինիների, հանքային ջրի, լիմոնադների և գազավորված ըմպելիքների (այդ թվում՝ կոլայի) ներկրման նկատմամբ։
Սահմանափակումները տարածվում են նաև երկրի ներսում այդ ապրանքների մանրածախ վաճառքի վրա։
Ռուսաստանում առկա վրացական բոլոր ապրանքները ենթակա են հանման մանրածախ առևտրի ցանցերից և կարող են ամբողջությամբ ոչնչացվել։ Խանութներից և դիստրիբյուտորներից պահանջվում է անհապաղ հանել ապրանքները վաճառասեղաններից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմանը համապատասխան՝ սահմանվել է ժամանակավոր սանիտարական միջոցառում՝ կասեցնելու այն ապրանքների ներկրումը և պարտադրելու դրանց ոչնչացումը, որոնք չեն համապատասխանում օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական և անվտանգության ցուցանիշների գծով սահմանված չափանիշներին։