ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները



Միջազգային





ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարել է, որ ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Մոսկվային լրացուցիչ միջոցներ է տրամադրում պատերազմը շարունակելու համար։

«Հիմա Ռուսաստանին ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի»,- հայտարարել է Կալասը։

Նրա խոսքով՝ երկուշաբթի ԵՄ արտաքին գործերի նախարարները մտադիր են հաստատել Ռուսաստանի դեմ ուղղված՝ պատերազմի սկզբից ի վեր ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը, որը նպատակ ունի հարվածել Ռուսաստանի ռազմական մեքենային։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Leave a comment