Մեկամսյա կալանք՝ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի կին փոխտնօրենին

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը կաշառք տալ-ստանալու կասկածանքով ձերբակալել էին Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանին, որն այս պահին նույն դպրոցի ԿԱԴԱՀ՝ Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողն է։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ թեև նախաքննական մարմինը միջնորդել է նրան երկամսյա կալանքի ենթարկել, դատարանը որոշել է նրան կալանավորել մեկ ամսով։

Հիշեցնենք, որ  մեղադրանքի հիմքում Բյուրակնի դպրոցում որպես գիշերային պահակ աշխատող Մ․Ս․-ի ու այդ նույն դպրոցի հավաքարար, բակապահ ու ցերեկային պահակ աշխատող Ա․Ս․-ի ցուցմունքներն են, համաձայն որոնց՝ նախկին տնօրենը աշխատանքից չազատելու պայմանով երկու տարի շարունակ յուրաքանչյուր ամիս նրանցից պահանջել ու ստացել է աշխատավարձերից 50 հազար դրամ։

Գործը քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում։

Կարդացեք նաև

Նշենք, որ սա կրթական հաստատությունն է, որտեղ կյանքը հանդարտ չի ընթանում, մշտապես ինտրիգներ են հյուսվում, քրեական գործեր հարուցվում, պաշտոնակռիվներ մղվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment