Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը․ Մայր աթոռ

https://arm.sputniknews.ru/20261009/khvorapes-mtahvogich-e-vor-aporinutjan-hartaki-e-veratsvum-naev-azgajin-zhvoghvovy-majr-atvor-107918163.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107916565_79:0:1323:933_1920x0_80_0_0_9a38e14231553bd95c47cb0521f70ad3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, աժ (ազգային ժողով)

հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Բարձրաստիճան հոգևորականները եկեղեցու հավատարիմ զավակներին հորդորել են հակաեկեղեցական երևույթներին արձագանքել օրինական եղանակներով։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, եկեղեցու և եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար։ Այս մասին այսօր հայտարարություն է ընդունվել Մայր աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողովում։
Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է, որ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը։

«Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Մեր պահանջն է պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որևէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Որևէ կերպ արդարացված չեն եկեղեցու ներքին կյանքի հանդեպ քաղաքական վերահսկողություն հաստատելու կամ եկեղեցական կանոնական մարմինների լիազորությունները յուրացնելու փորձերը»,- նշված է ժողովի ընդունած հայտարարության մեջ։

Բարձրաստիճան հոգևորականները շեշտում են՝ կեղծիքներով, զրպարտություններով ու մոլորություններով հիմնավորված այս գործընթացը բացասական ներգործություն է ունենալու ազգային կյանքում, հասարակության մեջ նոր պառակտումներ, թշնամանքի ու անհանդուրժողականության տեղիք է տալու։ Միաժամանակ հոգևորականները դիմում են եկեղեցու հավատարիմ զավակներին՝ հորդորելով հակաեկեղեցական մերժելի այս երևույթների հանդեպ իրենց դիրքորոշումն արտահայտել միմիայն արժանապատիվ ու օրինական եղանակներով։

Ընդգծում են՝ Մայր աթոռը վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու հայոց եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:

ԱԺ–ի` հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո կաթողիկոսի դեմ արշավը նոր թափ ստացավ։

Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։

Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած «զեկույցում», որը կազմված է ավելի քան 70 էջից, մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։

Leave a comment