Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույց է սպասվում շուտով. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շուտով»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է նախատեսվում Ռուսաստանի նախագահի և Թրամփի միջև զրույցը։
Ավելի վաղ նա նշել էր, որ նախագահների միջև հեռախոսազրույցի կազմակերպման հարցում որևէ ձգձգում չկա։